Պուտինն ու Լուկաշենկոն ներկա են գտնվել խորհրդային զինվորին նվիրված հուշարձանի հանդիսավոր բացմանը (լուսանկարներ, տեսանյութ)

19:47 • 30.06.20

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր բելառուս պաշտոնակից Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ միասին մասնակցել է Խորհրդային զինվորի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես փոխանցում է НТВ-ն, հուշարձանի ստեղծումը նախաձեռնել են վետերանները: Նրանք խնդրել են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի առթիվ հավերժացնել իրենց մարտական ընկերների հիշատակը: Արձանը տեղադրվել է Ռժևում, որտեղ պատերազմի տարիներին դաժան մարտեր են ընթացել:

Հուշարձանի բարձրությունը 25 մետր է: Հեղինակներն են քանդակագործ Անդրեյ Կորոբցովը և ճարտարապետ Կոնստանտին Ֆոմինը:

«Ռժևի հուշահամալիրը մեր ընդհանուր հիշողության ևս մեկ խորհրդանիշն է, հերոս զինվորի, ազատարար զինվորի, հաղթանակած մեծ սխրագործությունների և անձնուրացության առաջ խոնարհման խորհրդանիշը»,- ասել է Պուտինը:   

Բելառուսի նախագահն, իր հերթին, ասել է. «Քանի դեռ մենք հուշարձաններ են ստեղծում, քանի դեռ այցելում ենք հուշարձանները, մենք չենք պատերազմի, մենք կխուսափենք այդ ահավոր ողբերգությունից»: