Պայթյուն է որոտացել Թեհրանի հյուսիսային շրջանում․ պատճառները դեռ հայտնի չեն

22:59 • 30.06.20

Պայթյուն է որոտացել Իրանի մայրաքաղաք Թեհրանի հյուսիսային շրջանում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով իրանական աղբյուրին:

Նշվում է, որ պայթյունի ձայնը լսվել է Թաջրիշ շրջանում: Աղբյուրը տեսանյութ է հրապարակել, որում օդ բարձրացող սև ծուխ է երևում:

Կատարվածի պատճառները դեռևս հայտնի չեն: