ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի՝ Նյու Յորքում գտնվող հուշարձանները կարմիր ներկով են ներկել (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի՝ Նյու Յորքում գտնվող հուշարձանները նախօրեին Occupy City Hall շարժման մասնակիցները կարմիր ներկով են ներկել, հայտնում է Daily Mail պարբերականը։
Աղբյուրը մանրամասնում է, որ իրավախախտները հատուկ բալոններ են նետել Վաշինգտոնի սքուեր պարկում գտնվող կամարի և երկու արձանի վրա։
Այժմ ոստիկանությունը վանդալիզմի հեղինակներին հայտնաբերելու հարցում աջակցության համար 2500 դոլար պարգևավճար է խոստացել։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, իր հերթին, պահանջել է հուշարձաններն անարգողներն երկար տարիների ազատազրկման դատապարտել։














