Ռուսաստանում 100-ամյա կինը բուժվել է կորոնավիրուսից
ՌԴ-ում բժիշկներին հաջողվել է փրկել կորոնավիրուսով վարակված Ռոստովի մարզի Վոլգոդոնսկի քաղաքի 100-ամյա բնակչուհուն․ ապաքինվելուց հետո նրան տուն են ուղարկել: Այս մասին Instagram-ում հայտնել է մարզպետ Վասիլի Գոլուբևը։
Գոլուբևի տեղեկություններով՝ կորոնավիրուսով վարակված կինը միջին ծանրությամբ տեղափոխվել էր հիվանդանոց, նրա մոտ թոքաբորբ էր ախտորոշվել։
«Նա երկու շաբաթ բուժում է ստացել, հիմա ինքնազգացողությունը բավարար է», - նշել է մարզպետը:
Վերջին տվյալներով՝ ՌԴ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի 654 405 դեպք, 9 536-ը՝ մահվան ելքով։ Ապաքինվել է 422 931 հիվանդ։










