«Գոլոս Արմենիի» կայքի տվյալների որոշ մասը ջնջվել է. խմբագիրը դիմել է Ոստիկանություն

14:53 • 01.07.20

Հունիսի 30-ին «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիրը ՀՀ Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչություն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ հունիսի 26-ին անհայտ անձը չպարզված եղանակով ապօրինի հասանելիություն է ստացել «Գոլոս Արմենիի» թերթի տվյալների շտեմարան և ջնջել որոշ մասը, ինչի արդյունքում կայքի բնականոն աշխատանքը խափանվել է:

Tert. am-ը կապ հաստատեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանի հետ, վերջինս նշեց, որ հաղորդումը ստացել են՝ այս պահին ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: