Գավառ քաղաքի Ազատության փողոցի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

10:57 • 01.07.20

Հունիսի 30-ին, ժամը 18։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 29 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ներսում հայտնաբերել Լիանա Հ․-ի դին (ծնված 1975 թ․):