Apple-ը կրկին ավելի քան 30 խանութ կփակի ԱՄՆ-ում՝ կորոնավիրուսի պատճառով

23:51 • 01.07.20

Ամերիկյան Apple ընկերությունը կրկին ավելի քան 30 խանութ կփակի ԱՄՆ տարածքում՝ երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի ավելացման պատճառով: Այս մասին հայտնում է CNBC-ն:

«Կորոնավիրուսով պայմանավորված՝ ներկայիս իրավիճակի պատճառով մի քանի նահանգներում ժամանակավորապես փակում ենք խանութները: Այս միջոցառումը ձեռնարկում ենք՝ ելնելով անվտանգության նկատառումներից»,- ասել է ընկերության ներկայացուցիչը:

Նշվում է, որ խոսքը Ալաբամա, Կալիֆոռնիա, Ջորջիա, Այդահո, Լուիզիանա, Նևադա և Օկլահոմա նահանգների մասին է: Արդեն փակվել են Ֆլորիդայում, Միսիսպիում, Տեխասում և Յուտայում գործող խանութները:

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածերի թիվը համաճարակի բռնկման պահից ի վեր գերազանցել է 2.7 մլն-ը, մահացածներինը՝ 130 հազարը: