Սոցցանցում չինացի երգչին արգելափակել են Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինին նման լինելու պատճառով
Չինացի օպերային երգիչ Լյու Քեցինին Tik Tok սոցիալական ցանցում արգելափակել են Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ արտաքին նմանության պատճառով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Ինչպես պատմել է ինքը՝ երգիչը, իր օգտահաշիվն այդ պատճառով արգելափակվում է արդեն 3-րդ անգամ, չնայած ինքը բազմաթիվ անգամներ ապացուցել է իր ինքնությունը: Lenta.ru-ի փոխանցմաբ՝ այս պահին սոցցանցում երգչի օգտահաշիվը հասանելի է, սակայն որոշ տեսանյութերի մեկնաբանությունների հատվածները փակ են:
Նշվում է, որ չինացի նախագահի 63-ամյա նմանակը բնակվում է Բեռլինում: Իր էջին, որտեղ նա դնում է իր երգերից հատվածներ, բաժանորդագրված է ավելի քան 41 հազար մարդ:










