ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից հայտնում են, որ վիզաների ծառայությունն աստիճանաբար վերսկսում է իր գործունեությունը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ հունիսի 30-ից վիզաների ծառայությունն աստիճանաբար վերսկսում է իր գործունեությունը:
«Սկբնական շրջանում կընդունվեն միայն երկարաժամկետ վիզաների (3 ամսից ավելի տևողությամբ կացության համար վիզա) դիմումները հետևյալ կատեգորիաների համար՝ ուսում, հաստատվել Ֆրանսիայում մասնագիտական շարժառիթով, հաստատվել Ֆրանսիայում ընտանեկան շարժառիթով:
Երկարաժամկետ վիզան Շենգեն վիզա չէ։ Այն տրվում է նրա համար, որպեսզի դիմողը երկար ժամանակով (> 90 օր) հաստատվի Ֆրանսիայում»,- նշվում է հաղորդագրությունում։










