Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք

11:54 • 01.07.20

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք, ևս 1 մարդ ապաքինվել է վարակից: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 931 դեպք, վարակվածներից 795-ն առողջացել է, 15-ը` մահացել:

3080 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 242 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 10 599 599 է, մահացել է 514 298 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: