Թեհրանի բուժկենտրոններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի, կան տուժածներ (տեսանյութ)

05:53 • 01.07.20

Իրանի մայրաքաղաք Թեհրանի հյուսիսում գտնվող բուժկենտրոններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի, տուժել է 12 մարդ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով հրշեջ ծառայության ներկայացուցիչ Ջալալ Մալեքին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ պայթյուն է որոտացել Իրանի մայրաքաղաք Թեհրանի հյուսիսային շրջանում: Հաղորդվում էր 13 զոհի և 6 տուժածի մասին:

Նշվում է, որ պայթյունի ձայնը լսվել է Թաջրիշ շրջանում:

Կատարվածի պատճառները դեռևս հայտնի չեն: