Եվրոպայում ԻՊ-ի արտադրած ավելի քան 1 միլիարդ եվրո արժողությամբ 14 տոննա թմրանյութ են առգրավել (լուսանկար, տեսանյութ)

17:45 • 01.07.20

Իտալիայում ֆինանսական ոստիկանությունը 84 միլիոն հաբից բաղկացած 14 տոննա ամֆետամին է առգրավել, որի արժեքն ավելի քան 1 մլրդ եվրո է, հայտնի է դառնում գերատեսչության կայքից։

Թմրամիջոցների խմբաքանակը հայտնաբերվել է եվրոպական երկրներ թմրանյութեր մատակարարող քրեական խմբավորումների գործունեության համալիր հետաքննության շրջանակում։

 

Ոստիկանությանը հաջողվել է Հարավային Իտալիայի Սալերնո նավահանգիստ ուղևորվող 3 կոնտեյների հետևել, որոնցում արդյունաբերական օգտագործման համար թղթե գլանակներ են եղել։ Դրանք ուղարկվել են ուսումնասիրման, որի արդյունքում պարզվել է, որ կոնտեյներներում ավելի քան 40 գլանակ կա։ Դրանցում հայտնաբերված հաբերի վրա «կապտագոնի» նշան են նկատել, որով «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության արտադրած «ջիհադիստական թմրանյութերն» են առանձնացվում։

Ոստիկանությունից ավելի ուշ հայտնել են, որ թմրամիջոցները Սիրիայում են արտադրվել, իսկ դրա վաճառքից գոյացած միջոցներն ուղղվելու էին ահաբեկչական գործունեության ֆինանսավորմանը։

Ոստիկանությունը նաև տեսանյութ է ցուցադրել, որում երևում է, թե ինչպես են գլանակներից թմրանյութերը դուրս բերվում։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։ 

В Италии изъяли 14-тонную партию амфетамина - Korrespondent.net