Ռուսաստանը, Իրանն ու Սիրիան պայմանավորվել են ուժեղացնել Սիրիայի հարցով համակարգումը

18:02 • 01.07.20

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոհանին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են ուժեղացնել Սիրիայի հարցում համակարգումը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Նախագահները հաստատել են իրենց` փոխադարձ համաձայնությունների հիման վրա եռակողմ համակարգումն ամրապնդելու վերաբերյալ պատրաստակամությունը»,-ասված է հուլիսի 1-ին անցկացված երեք նախագահների տեսակոնֆերանսի արդյունքում տարածված հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Պուտինը, Ռոհանին և Էրդողանը քննարկել են իրավիճակը Սիրիայում, ինչպես նաև անցյալ տարի Անկարայում կայացած հանդիպման պահից մինչ այժմ այդ երկրում տեղի ունեցած զարգացումները: