Վանա լճում ապօրինի ներգաղթյալներ տեղափոխող նավակ է խորտակվել. թուրք փրկարարները ջրից դուրս են բերել 6 դի

16:25 • 01.07.20

Ներկայիս Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Վանա լճից թուրք փրկարարները 6 փախստականի մարմին են դուրս բերել, այս մասին հայտնում է АР տեղեկատվական գործակալությունը՝ հղում տալով երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին։

Նրա խոսքով՝ ուղղաթիռների և մոտորանավակների մասնակցությամբ որոնողափրկարարական աշխատանքները սկսվել են հունիսի 27-ից՝ Վանա լճով ապօրինի ներգաղթյալներ տեղափոխող նավակի կորելու մասին տեղեկություն ստանալուց հետո։

Ոստիկանության համաձայն՝ փոթորկի ժամանակ խորտակված նավակի վրա մոտ 55-60 ներգաղթյալ է եղել։ Տեղի ունեցած ողբերգության հետ կապված՝ ոստիկանությունը 11 մարդու է ձերբակալել, որոնք ներգաղթյալների անօրինական փոխադրման հետ կապ են ունեցել։

Ենթադրվում է, որ փախստականները Պակիստանից, Իրանից, Աֆղանստանից են եղել։