Մեր գլխավոր խնդիրը պետք է լինի բանակը, մենք բոլորս պետք է գիտակցենք, որ մեր երկրի ապագան պայմանավորված է դրանով․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
Հունիսի 29-ին, Սահմանադրության պահանջներին համապատասխան, հրապարակվել է նախագահի ծրագիրը ՝2020-2025 թվականների համար, որի հիմքում եղել է իմ, որպես երկրի նախագահ, նախընտրական ծրագիրը նաև «Ազատ Հայրենիք», ՔՄԴ դաշինքի և «Միասնական հայրենիք» կուսակցության միջև հուշագիրը, որը ուզում ենք կյանքի կոչել. այս մասին իր՝ ծրագրի ներկայացման ելույթում նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Մեր գլխավոր խնդիրը պետք է լինի բանակը, այն լինելու է իմ ուշադրության կենտրոնում՝ անկախ զբաղեցրած դիրքից, հնարավորությունից, մենք բոլորս պետք է գիտակցենք , որ մեր երկրի ապագան պայմանավորված է դրանով: Ծրագրավորված են մի շարք աշխատանքներ, բայց պետք է ամեն ժամ բարձրացնենք մեր մարտունակության աստիճանը և մեկ –երկու տարի հետո մենք լուրջ առաջընթաց ենք արձանագրելու այդ ուղղությամբ:
Վերջին երկու -երեք տարիներին տեսել ենք բանակի մարտունակության և սոցիալ -կենցաղային պայմանների առաջընթացը, այն շարունակվելու է»,-նշեց նա:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ ինչպես վարչապետ ժամանակ հայտարարել է, տնտեսության զարգացման համար նվազագույն շեմը պետք է լինի 8 տոկոսը, որը գերակատարվելու է: Նրա համոզմամբ, ստեղծելու է նվազագույնը 5000 աշխատատեղ, սակայն մի քանի ամիսների ընթացքում լուրջ աշխատուժի կարիք է լինելու հատկապես շինարարության, գյուղատնտեսության և վերամշակման բնագավառում:
Նախագահն ընդգծեց, որ պետք է փորձել ճիշտ վերաբնակեցման, հայրենադարձության քաղաքականություն իրականացնել, որ կլուծի նաև աշխատուժի խնդիրը: Ինչպես նաև շարունակական բարձրանալու են աշխատավարձերը:
«Ամենամեծ խնդիրը լինելու է ոռոգումը, նշել ենք 40 հազար հեկտար: Իհարկե, երբ ունենք մշակվող ընդամենը 80-90 հազար և 4-5 տարվա մեջ 40 հազարը ոռոգելը ինչ որ տեղ ֆանտաստիկայի ժանրից է, բայց ծրագիրը արդեն իսկ սկսված է:Մեր խոշոր ծրագիրը Թարթարի ջրերի մի մասի տեղափոխում աջափնյա ջրանցք, ծրագիրը սկսված է արդեն: Երբ առաջարկություն է եղել քննարկել Ադրբեջանի իշխանությունների ջրերի կառավարումը, շատերը, որ Ղարաբաղի տեղը քարտեզով չգիտեին հայտարարում էին՝ ջուրը տալիք եք Ադրբեջանին ու խոսո՞ւմ էլ եք: Ընկերներ, ջրի հոսքը անհնարին է փոխել և ընդամենը ջրերի մի մասը տեղափոխվելու է, բայց ոչ ամբողջությամբ: Իրարի հետևից Քաշաթաղի շրջանի հարավային թևում, Արաքսի հովտում Ասկերանի, Մարտունու շրջանի արտիզյան ջրհորներ և 40 հազար հեկտար ոռոգովի տարածքը հնարավորություն է տալու լուրջ դերակատարություն ունենալ Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության խնդրում»:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ Արցախում պարենային անվտանգության խնդիր չկա՝ այն վաղուց լուծվել է, սակայն Արցախի պարենային համակարգը դիտարկել առանձին, դա ընդամենը կարելի է միամտություն համարել. «Մենք նոր դերակատարություն ենք ունենալու ՀՀ անվտանգության համակարգում, ինչպիսի դերակատարություն, որ ունենք էներգետիկայի բնագավառում»,-ավելացրեց նա:










