Կոլումբիայի ռազմածովային ուժերը Պանամայից ոչ հեռու 7.5 տոննա կոկային են առգրավել
Կոլումբիայի ռազմածովային ուժերը Պանամայից ոչ հեռու 7.5 տոննա կոկային են առգրավել, РИА Новости-ի փոխանցմամբ՝ թվիթերի իր էջում հայտնել է երկրի պաշտպանության նախարար Կառլոս Տրուխիլիոն:
Կոկայինի առգրավված խմբաքանակի արժեքը միջազգային շուկայում գնահատվում է շուրջ 286 միլիոն դոլար: Նախարարը հայտնել է, որ թմրանյութի խմբաքանակը՝ քողարկված շինանյութով, պատկանել է մեքսիկական մի խմբավորման և Կոլուբիայի Կարտահեն քաղաքից փոխադրվել է դեպի Պանամայի Կոլոն նավահանգիստ:
Աշխարհում կոկայինի պլանտացիաների շուրջ 90%-ը տեղակայված է «Անդյան նարկոեռանկյունում», որի մեջ մտնում են Կոլումբիան, Պերուն և Բոլիվիան:










