Նոր Զելանդիայի առողջապահության նախարարը կարանտինի ռեժիմը 2 անգամ խախտելու պատճառով հրաժարական է տվել. Reuters

05:20 • 02.07.20

Նոր Զելանդիայի առողջապահության նախարար Դեվիդ Քլարքը կարանտինի ռեժիմը 2 անգամ խախտելու պատճառով հրաժարական է տվել, հաղորդում է Reuters-ը:

Մարտի 25-ին երկրում հաստատված համընդհանուր կարանտինի ժամանակ Քլարքը կարանտինային կաննոները խախտել էր զբոսայգում հեծանիվ քշելու և լողափում ընտանիքի հետ պիկնիկ կազմակերպելու պատճառով:

«Դեվիդը որոշեց, որ իր պաշտոնավարումը միայն շեղում է հանրության ուշադրությունը կորոնավիրուսի դեմ պայքարում կաբինետի ձեռնարկած կանխարգելիչ միջոցառումներից և առողջապահական մի շարք բարեփոխումներից», - մեկնաբանելով նախարարի հրաժարականը՝ հայտարարել է վարչապետ Ջասինդի Արդերնը:

Վարչապետն ավելի վաղ չէր ընդունել նախարարի հրաժարականն՝ ասելով, որ դա կաներ սովորական պայմաններում, բայց ոչ կորոնավիրուսային վարակի տարածվածության ժամանակ:

Չնայած դրան, Քլարքին զրկել էին ֆինանսների նախարարի օգնականի պաշտոնից, որը նա համատեղության կարգով էր զբաղեցնում: