Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն անցել է 10.5 միլիոնը. РИА Новости
Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 10.5 միլիոնը, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է ԱՄՆ Ջոն Հոփքինսի համալսարանը, որը զբաղվում է համավարակի տվյալների հավաքագրմամբ:
Մինչ այժմ առողջացել է 5 395 571 վարակակիր, մահացել՝ 512 689-ը:
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնվիրուսի բռնկումը ողջ աշխարհում գնահատել էր որպես համավարակ:










