60 մլն 14 հազար դրամ` Կարեն Դեմիրճյանի արձանի ու պատվանդանի պատրաստման ու տեղադրման համար. Կառավարությունը վերաբաշխում կատարեց ԿԳՄՍ բյուջեում

14:57 • 02.07.20

Այսօր կառավարության նիստին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց ՀՀ 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում անելու նախագիծը, որով առաջարկվում է վերամաշխում կատարել ԿԳՄՍ բյուջեում և ավելի քան 9 մլրդ դրամ հատկացնել կապիտալ ծախսերի։

«Մասնավորապես նախատեսվում է, որ շինարարական աշխատանքներ կիրականցվեն 7 քոլեջում, 10 ավագ դպրոցների արդիականացմանը գումարները կհատկացվեն, տանիքի կամ սանհանգույցի վերանորոգման աշխատանքներ կլինի, 4 ավագ դպրոցի մասնակի ընթացիկ նորոգում կարվի։ 30 հիմնական ու միջնակարգ դպրոցի շենքային պայմանների բարելավում կլինի, որոնց թվում են խոցելի երեխաների սոցիալական ներդրման նպատակով թեքահարթակների կառուցում, սանհագույցների հարմարեցում, աջակցման սենյակների կառուցում: ԿԿառուցվի մեկ դպրոց, ինչպես նաև մեկ դպրոց կվեռակառուցվի»,-ասաց նա և նշեց, որ սեպտեմբերի մեկին ամբողությամբ նոր 21 նախակրթարան կունենանք ՀՀ տարածքում:

Նախարարը հայտնեց նաև, որ աշխատանքներ կտարվեն նաև թանգարաններում ու թատրոններում։ «Ինչպես նաև 60 մլն 14 հազար դրամ հատկացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ու Երևանի քաղաքապետարանին Կարեն Դեմիրճյանի արձանի ու պադվանդանի պատրաստում ու տեղադրումն իրականացնելու համար»,- ասաց Արայիկ Հարությունյան:

Վարչապետը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանից հետաքրքվեց, թե արդյոք կարողանալու են խոստացած հարյուր ծրագրերը իրականացնել, իսկ Արմեն Ղուլարյանը պատասխանեց, որ ամեն ինչ անում են, որ իրականացնեն: