Մոսկվայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 611 դեպք է գրանցվել. ТАСС

01:36 • 02.07.20

Մոսկվայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 611 նոր դեպք է գրանցվել, ինչը ապրիլի 6-ից ի վեր գրանցված ամենացածր ցուցանիշն է, հաղորդում է ТАСС-ը:

Կորոնավիրուսի վերահսկման և մոնիթորինգի մոսկովյան օպերատիվ շտաբի հրապարակած տվյալների համաձայն՝ մահացել է 39 վարակակիր. բոլորի մոտ էլ կորոնավիրուս է ախտորոշվել՝ ուղեկցվող թոքաբորբով: Մահվան դեպքերի թիվը հասել է 3870-ի:

Մոսկվայում վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 222 209-ի: