Մյանմայի նեֆրիտի հանքավայրում սողանքի պատճառով առնվազն 50 մարդ է զոհվել և ավելի քան 200-ը փակված մնացել հանքավայրում (լուսանկարներ)

12:02 • 02.07.20

Մյանմայի հյուսիսային Կաչինի նահանգում գտնվող նեֆրիտի հանքավայրում սողանքի հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել և ավելի քան 200-ը փակված մնացել հանքահորում, գրում է Mirror-ը:

Հայտնի է, որ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 6:30-ին:

«Այժմ ընդհանուր առմամբ 50 դի կա»,- ասված է երկրի հրշեջ փրկարար ծառայության ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ:

Գրեթե 200 մարդկանց դուրս բերման աշխատանքները շարունակվում են։

Հաղորդվում է, որ Մյանմայում նեֆրիտի առևտուրը տարեկան կազմում է ավելի քան 30 մլրդ դոլար։

Myanmar landslide: At least 50 dead and over 200 trapped after ...BREAKING: Myanmar mine collapse - 62 dead, 200 buried