Ռուսաստանում 4-ամյա երեխայի գլուխը վնասվել է պատուհանից դուրս նետված շշից. նա վերակենդանացման բաժանմունքում է

03:50 • 02.07.20

Ռուսաստանի Կրասնոգորսկ քաղաքում 4-ամյա երեխան գլխի շրջանում հարված է ստացել պատուհանից դուրս նետված շշից, հայտնում է РИА Новости-ն:

Տեսախցիկները ֆիքսել են այն բնակարանը, որի պատուհանից դուրս է նետվել աղբը:

«Բնակարանում ապրում են մի կին իր 7-ամյա որդու հետ: Նախնական տեղեկություններով՝ տղային այցելել են շենքի նույն մուտքում բնակվող նրա երկու ընկերները, որոնցից մեկն էլ պատուհանից դուրս է շպրտել աղբով լի տոպրակ, որի մեջ շիշ է եղել: Այդ պահին ներքևում ընտանիք է անցնելիս եղել, և աղբի մեջ եղած շիշն ընկել է 4-ամյա երեխայի գլխին»,- ինստագրամի իր էջում գրել է Կրասնոգորսկի քաղաքապետ:

Երեխային վիրահատել են, այժմ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: