2 115 000 դոլար․ 28․86 կարատանոց ադամանդը դարձել է առցանց վաճառքների պատմության մեջ ամենաթանկ վաճառված քարը

18:01 • 02.07.20

Բրիտանական Christie's աճուրդի տունը համացանցի միջոցով ավելի քան 2 միլիոն դոլարով ադամանդ է վաճառել․ գործարքի մանրամասները բացահայտել է Business Insider-ը։

Հայտնի է, որ 28,86 կարատ քաշով թանկարժեք այս քարը վաճառվել է հունիսի 30-ին Christie's Jewels Online աճուրդի վերջին օրվա ընթացքում։

Միջազգային չափորոշիչներով՝ ադամանդի գույնը համապատասխանում է D կարգին, ինչի շնորհիվ էլ այն համարվում է աշխարհի ամենաթափանցիկ քարերից մեկը։

Վաճառքի կոնկրետ գինը կազմել է 2 115 000 դոլար․ այս ադամանդը դարձել է առցանց վաճառքների պատմության մեջ ամենաթանկ վաճառված քարը։

Ադամանդը ձեռք բերած անձի մասին մանրամասներ չեն ներկայացվում։