Մոսկվայում տղամարդն իր ծանոթ գործարարից 2 բեռնատար պիստակ է գողացել՝ ավելի քան 1 միլիոն ռուբլու վնաս հասցնելով

17:04 • 02.07.20

Մոսկվայում ոստիկանությունը տղամարդու է ձերբակալել, որը կասկածվում է քաղաքի հարավում գտնվող պահեստից երկու բեռնատար պիստակ գողանալու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով ՆԳՆ մայրաքաղաքային վարչության մամուլի ծառայությանը։

«Մոսկվայի Արևմտյան Բիրյուլյովո շրջանում ՆԳՆ բաժին մի ընկերության ղեկավար գողության մասին հաղորդում է ներկայացրել։ Նրա խոսքով՝ անհայտ անձը Ստուպինսկի նրբանցքի մոտ գտնվող կազմակերպության պահեստի շենքից պիստակ է գողացել։ Վնասն ավելի քան 1 միլիոն ռուբլի է կազմել»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ գողացված ապրանքն ավելի ուշ հայտնաբերվել է Մոսռենտգեն գյուղում։ Իրավապահները ձերբակալել են հանցագործության մեջ կասկածվողներից մեկին, որը զոհի ծանոթներից է եղել՝ 25-ամյա մի երիտասարդ։

«Չարագործի մոտ պահեստի հավելյալ բանալիներ են եղել։ Նախապես վարորդներով երկու բեռնատար վարձակալելով և պահեստի տարածք ժամանելով՝ նա բացել է այն և գողություն կատարել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դեպքի առիթով «Գողություն» հոդվածով քրեական գործ է հարուցվել։