«Երևանշին» ՍՊԸ-ը տնօրենն առերեսման ժամանակ հայտնել է, որ Աբրահամ Մանուկյանի հետ ընտրակաշառքի մասին որևէ խոսակացություն չի ունեցել. փաստաբան
ԱԺ նախկին պատգամավոր, ընտրակաշառքի գործով անցնող Աբրահամ Մանուկյանն առերսվել է «Երևանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանի հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց կալանավորված Աբրահամ Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը:
«Միայն հետևյալը կարող եմ ասել. Աբրահամ Մանուկյանի վերաբերյալ տվյալ անձը նշել է, որ երբևէ ընտրակաշառք բաժանելու հանգամանք իմ վստահորդի հետ չի քննարկել, ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ որևէ խոսակացություն նրա հետ երբևէ չի ունեցել: Ավելին չեմ կարող ասել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ հիմնավոր կասակած իմ վստահորդի հետ կապված չկա»,-նշեց նա:
Հրանտ Անանյանը մանրամասնեց, որ իր վստահորդին առնչվող միայն «Երևանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանի ցուցմունքն է, այլ ցուցմունք չկա:
Նա նշեց, որ Աբրահամ Մանուկյանի մասնակցությամբ կատարվել են մի շարք քրեադատավարկան գործողություններ:
Հրանտ Անանյանը հիշեցրեց, որ Աբրահամ Մանուկյանի խափանման միջոց կալանքի հետ կապաված վերաքննիչ բողոք են ներկայացրել երկուշաբթի օրը:
«Միջին ծանրության հանցագործության որևէ հիմնավոր կասկած չկա, կալանավորման անհրաժեշտություն՝ ևս: Բոլոր քննչական գործողություններն ըստ էության ավարտվել են, այդ գործողություններին միջամտելու վտանգներ այլևս չկան, հունիսի 14-ից պատշաճ ներկայացել է քննությանը»,-ասաց նա:
Հիշեցնեք, որ Աբրահամ Մանուկյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որշմամբ կալանավորվել է հունիսի 27-ին: Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-154.2 հոդվածի 2-րդ մասով՝ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելուն Գագիկ Ծառուկյանին և այլոց հանցակցելու համար։ Աբրահամ Մանուկյանը իրեն վերգրվող մեղադրանըքը չի ընդունում:










