Հայաստանի քաղաքացիների համար Արցախ մուտքի վճար չկա, 7 հազար դրամ վճարվում է թեստի համար, եթե քաղաքացին չունի թեստի պատասխանը. Արցախի պարետատուն

11:30 • 03.07.20

Արցախի Հանրապետություն մուտքավճար ՀՀ քաղաքացիների համար չկա: Այս մասի Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Արցախի պարետատնից՝ անդրադառնալով լուրերին, թե ՀՀ քաղաքացիների համար Արցախի մուտքի համար գործում է 7 հազար դրամ:

«Արցախի Հանրապետության պարետի որոշում կա, որ պետք է թույլտվություն լինի և թեստի պատասխան, եթե քաղաքացին ունենում է թույլտվությունը և թեստի պատասխանը, ոչ մի վճարում չի անում, իսկ եթե թեստի պատասխան չունի, վճարում է յոթ հազար դրամ, որը թեստի արժեքն է».-ասաց նա և նա նշեց, որ տեստը ինքնարժեքով են անում:

Այսպիսով եթե քաղաքացին տեստի պատասխանը ունի և թույլտվությունը ազատ կարող է մուտ գործել Արցախ: