Պակիստանում գնացքը մխրճվել է ուխտավորներին տեղափոխող ավտոբուսի մեջ. կա 29 զոհ (լուսանկարներ)

20:52 • 03.07.20

Պակիստանի Փենջաբ նահանգում գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով 29 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է The Week-ը՝ վկայակոչելով տեղի պաշտոնյաներին։

«Առնվազն 29 պակիստանցի ուխտավորներ են զոհվել գնացքի՝ ավտոբուսի մեջ մխրճվելու հետևանքով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 13։30-ի սահմաններում՝ Լահոր քաղաքից 60 կմ հեռավորության վրա։

Պակիստանի վարչապետ Իմրան Կանը ցավակցություն է հայտնել ողբերգական պատահարի զոհերի ընտանիքներին, իսկ երկրի ենթակառուցվածքների նախարար Շեյխ Ռաշիդը հրամայել է պատժել մեղավորներին:

Վթարի հանգամանքները դեռևս անհայտ են։ Վիրավորների մասին ևս հաղորդումներ չկան։

Train hits bus carrying Sikh pilgrims in Pakistan: 20 deadPakistan: 15 Sikh pilgrims killed in train-bus accident, PM Modi ...Train hits bus carrying Sikh pilgrims in Pakistan: 20 dead | CTV News