Երեկ Աբրահամի հյուրն եմ եղել․ շնորհակալություն հաղորդման ընթացքում 2 մ-ից ավելի հեռավորությունն ապահովելու համար․ Թ․ Պողոսյանը՝ «ԱրմՆյուզ» ՀԸ «Երեկոյան լուրեր Ա․ Գասպարյանի հետ» հաղորդման վերաբերյալ
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր «Արմնյուզ» հեռուստաընկերություն ոստիկանների այցելությանը և դիմակ չկրելու փաստով վարչական վարույթ հարուցելու որոշմանը:
«Երեկ Աբրահամի հյուրն եմ եղել։ Շնորհակալություն Աբրահամ Գասպարյանին, հաղորդման լրագրող Աննային և օպերատորին ամբողջ հաղորդման ընթացքում 2 մետրից ավել սոցիալական հեռավորությունն ապահովելու համար»,- գրել է Պողոսյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ Ոստիկանության ծառայողները այցելել էր «ԱրմՆյուզ» հեռուստաընկերություն՝ վարչական վարույթ հարուցելու նպատակով: Այս մասին ֆեյսբուքի իր ուղիղ եթերում ասել է «Քառյակ մեդիայի» բաժնետերերից Սամվել Ֆարմանյանը: Ֆարմանյանի խոսքով՝ վարչական վարույթ հարուցելու պատճառաբանությունն այն է, որ «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության հեռուստամեկնաբանը տաղավարում դիմակ չի կրել:










