Մ.Դավիդյանցը և ՀՔԾ-ն ուղղակիորեն հատատել են, որ մեզանից թաքցվել է կորոնավիրուսի առաջին վարակակրի փաստը . Արթուր Ղազինյան (տեսանյութ)

13:56 • 03.07.20

Հունիսի 12-ին ես ներկայացրել էի հանցագործության մասին հաղորդում, որը վերաբերում էր կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստին: Հաղորդման մեջ ներկայացված էին հիմնավոր փաստարկներ, առ այն, որ հասարակությունից թաքցվել և աղավաղվել են մարդկանց կյանքի և առողջության համար կենսական վտանգ ներկայացնող տեղեկատվությունը՝ նման տեղեկատվություն տրամադրելու պարտավորություն ունեցող սուբյեկտների կողմից. այսօր իր կողմից հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:

Նրա խոսքով՝ հաղորդումը հիմնված է եղել քրեական օրենսգրքի 278 հոդվածի հիման վրա: Նրա համոզմամբ՝ կան մի քանի հանգամանքներ, որոնք փաստում են, որ Հայաստանում տեղի է ունեցել հանցագործություն, սակայն ՀՔԾ-ն մերժել է հանցագործության մասին հաղորդումը և հրաժարվել հարուցել քրեական գործ:

«Քննիչը տեխնիկական առումով սահմանափակվել է միայն տեղեկություն վերցնելով առողջապահության փոխնախարարից, ընդ որում, այդ սուբյեկտը հանցակից և պատասխանատու է աղավաղված և թաքցված տեղեկատվության համար: Քննիչը պետք է համալիր միջոցառումներ ձեռնարկեր և բացատրություն վերցներ վարչապետից, Առողջապահության նախարարից և Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենից, ինչը չի արել: Քննիչը չի ամփոփել և համադրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից տրամադրված փետրվարի 6-ից մարտի 16-ը ընկած տեղեկատվությունը կորոնավիրուսի մասին ԱՀԿ-ի և Նիկոլ Փաշինյանի տրամադրված տեղեկատվության հետ, որպեսզի բացահայտեին առկա սխալները»:

Արթուր Ղազինյանի խոսքով` ներկայացված բացատրության մեջ պարզ երևում է, որ Հատուկ քննչական ծառայությունը հաստատված է համարում այն հանգամանքը, որ Կառավարությունը, որպես առողջապահության քաղաքականության լիազորություն ունեցող մարմին, չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ: Նրանք գործել են սիտուատիվ, այսինքն ըստ վարակակիրների թվի որոշել են միջացառումների շրջանակը: Եվ որևէ գործողություն, որը կզսպեր վիրուսի տարածումը կառավարությունը չի ձեռնարկել:

«Նշված է, որ առողջապահության նախարարի և այլ պաշտոնատար անձանց հայտարարությունները չեն հակասել ԱՀԿ-ի հայտարարություններին: Սակայն քննիչը պետք է պարզեր երբևիցե ԱՀԿ-ն որևէ առիթով օգտագործել է, «սովորական գրիպ է», «վտանգավոր չէ», «վիրուսի մահաբերությունը հավասար է սովորական գրիպի մահաբերությանը» արտահայտությունները, ինչը նշվել է նախարարի կողմից»:

Արթուր Ղազինյանի խոսքով՝ մյուս կարևոր հանգամանքն այն է, որ նյութում գրված է, որ ՀՀ ում արձանագրված առաջին հաստատաված դեպքից անցել է ավելի քան 5 ամիս, այսինքն նախաքննության մարմինը հաստատված է համարել, որ կորոնավիրուսի վարակման առաջին դեպքը արձանագրվելէ հունվարի վերջին և փետրվարի սկզբին: Ըստ նրա՝ կարևոր է դիտարկել նաև այն հանգամանքը, որ հունիսի 6-ին պարետատան նիստից հետո Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենն իր ելույթում 4 անգամ նշել է, որ փետրվար ամսից է սկսվել վիրուսը:

«Ե՛վ Մհեր Դավիդյանցը, և՛ Հատուկ քննչական ծառայությունը եղել են բացառապես ազնիվ քաղաքացիների հետ, ի տարբերություն վարչապետի և առողջապահության նախարարի: Նրանք տրամադրել են տեղեկություն, որ հունվարի վերջ, փետրվարի սկզբին եղել է հաստատված վարակակիր, ինչը Նիկոլ Փաշինյանը փորձեց հերքել՝ ասելով, որ դա վրիպակ է: Ես կարող եմ հաստատապես պնդել, որ Մ.Դավիդյանցը և ՀՔԾ-ն հատատել են ուղղակիորեն, որ մեզանից թաքցվել է առաջին վարակակրի փաստը, որը արվել է մի նպատակով, որը ամփոփոված է Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ՝ կորոնավիրուսի ամենամեծ վտանգը, դա խուճապն է: Այսինքն մարդկանց զգոնությունը թուլացնելու, վտանգավորության աստիճանը նվազեցնելու և ապրիլի 5-ի հանրաքվեի մասնակցությունը ապահովվելու և «այո» քանակի ձայներ հավաքելու նապատակով թաքցվել է: Ես այսօր կներկայացնեմ Հատուկ քննչական ծառայություն հանցագործության մասին հաղորդում 314 հոդվածով՝ պաշտոնական կեղծիք կատարելու փաստի առթիվ հանցագործության մասին հաղորդում և խնդրում եմ ՀՔԾ-ից ցուցաբերեն բացառապես իրավական մոտեցում, քանի որ քննիչի մերժելու որոշումը քաղաքական որոշում էր»: