Աֆրիկայում բողոքի ցույցեր են անցկացվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին փորձարկումներն աղքատ և կրթություն չունեցող բնակչության վրա իրականացնելու դեմ (լուսանկարներ)

11:09 • 03.07.20

Հարավաֆրիկյան Հանրապետությունում բողոքի ցույցեր են անցկացվում Օքսֆորդի համալսարանի ստեղծած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին փորձարկումները բնակչության առավել խոցելի խմբի վրա իրականացնելու դեմ, հայտնում է Daily Mail պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ երկրում նախորդ շաբաթ մեկնարկած փորձարկումներին մոտ 2 000 մարդ է պատրաստվում մասնակցել։

Հայտնի է, որ այս պատվաստանյութը փորձարկվում է նաև Մեծ Բրիտանիայում, Բրազիլիայում: Հետազոտողների համաձայն՝ այն պետք է նաև փորձարկվի Աֆրիկայում, որպեսզի պարզ լինի՝ արդյոք նյութը հարմար է այս տեղանքում բնակվողների համար, թե ոչ։

Սակայն Աֆրիկայում փորձարկումներն իրականացնող Յոհանեսբուրգի Ուիտուոտերստրանդի համալսարանի մոտ հավաքված ցուցարարները պնդում են, որ փորձարկումներն իրականացվում են աղքատ մարդկանց վրա, որոնք չեն գիտակցում, թե իրականում ինչ ռիսկերի կարող են բախվել պատվաստանյութը ստանալուց հետո։

«Փորձարկման համար որպես կամավոր ընտրված մարդիկ աղքատ բնակիչներ են, որոնք ի վիճակի չեն հասկանալ, թե ինչ է կատարվելու իրենց հետ»,- նշել է ցույցի կազմակերպիչ Ֆապանո Ֆաշան և հավելել, որ գիտնականները նախ պետք է վստահ լինեն, որ պատվաստանյութն արդյունավետ է և հետո նոր բերեն Աֆրիկա։

Նրանք հավաքվել են «Մենք պատվաստման համար գվինեական փղեր չենք», «Ո՛չ անապահով պատվաստանյութին» գրություններով պաստառներով, այնուհետև այրել իրենց դիմակնեը։ 

Գիտնականներն, իրենց հերթին, հայտնել են, որ ընտրված բոլոր մարդկանց մանրամասն բացատրել են սպասվող ռիսկերը, այնուհետև հարցաթերթիկ են տրամադրել՝  հասկանալու, թե որքանով են նրանք տիրապետում տեղեկությանը։

 

A volunteer wearing a protective face mask is injected in the arm as part of the vaccine trial.  The trial is part of one already underway in Britain to test the vaccine and has been developed at the University of Oxford.

Protests held signs that said 'Africa is not your playground' and 'we don't want the gates of hell here'

Vaccine volunteers wait to receive an injection at the Baragwanath hospital in Soweto, Johannesburg

People protest against Covid-19 vaccine trials in Africa outside the University of the Witwatersrand in Johannesburg, South Africa on July 1. Banners were held that said 'We NOT guinea pigs' and 'we are not your labrats'