Ադրբեջանում կարանտինային ռեժիմի պայմաններում փողոցների պարեկային հսկողության աշխատանքներում ներգրավվել է բանակը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ երկրի բանակը ներգրավվել է փողոցների պարեկային հսկողության աշխատանքներում: Այս մասին գրում է minval.az կայքը:
«Ադրբեջանի Հանրապետության կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբի որոշման համաձայն՝ երկրի տարածքում սահմանված հատուկ կարանտինային ռեժիմի պահպանման հսկողության և Ներքին գործերի նախարարության աշխատակիցներին օգնություն ցուցաբերելու նպատակով պարեկային աշխատանքներում են ներգրավվել ադրբեջանական բանակի մի քանի ստորաբաժանումներ»,-ասված է Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
«Զինծառայողները մասնակցում են հատուկ կարանտինային ռեժիմի պահպանման հսկողության համար հատկացված տարածքներում անցկացվող ծառայությանը»,-նշված է հաղորդագրության մեջ:










