Ադրբեջանի Սաաթլըի շրջանի բնակիչները ջրի խնդրի պատճառով փակել են ավտոճանապարհը (լուսանկար)

15:26 • 03.07.20

Ադրբեջանի Սաաթլըի շրջանի բնակիչները ջրի խնդրի պատճառով փակել են ավտոճանապարհը:

Այս առնչությամբ հայտարարություն է տարածել Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը: Նախարարության մամուլի ծառայության ղեկավար, ոստիկանության գնդապետ Էհսան Զահիդովը Qafqazinfo լրատվականին տեղեկացրել է, որ Սաաթլըի շրջանում մի խումբ գյուղացիներ այսօր` ժամը 10:30-ին, հավաքվել են և փորձել են փակել մայրուղին:

«Միանգամից դեպքի վայր են ժամանել շրջանային ոստիկանության աշխատակիցներն ու համապատասխան այլ գերատեսչությունների ղեկավարները: Բնակիչների հետ պրոֆիլակտիկ զրույցներ են տարվել, նրանցից մի քանիսին ընդունել է շրջանի գործադիր իշխանության ղեկավարը: Ոչ մի դեպք, ոստիկանությանը ոչ մի դիմադրություն չի եղել: Հասարակական կարգը լիովին վերականգնվել է»,-ասել է մամուլի ծառայության ղեկավարը:

 Saatlıda su probleminə görə yolu bağladılar