Չեխիայի վարչապետն առաջարկել է ընդլայնել Շենգենյան գոտին

16:26 • 03.07.20

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Հունգարիա, Սլովակիա) կառավարությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի ֆոնին Եվրամիությունը պետք է արագորեն ընդլայնի Շենգենյան գոտին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Խոսքը Եվրամիության ընդլայնման մասին չէ, բայց կարծում եմ, որ մենք պետք է մի քանի երկրների շատ արագ ընդունենք Շենգենյան գոտի»,-ասել է Բաբիշը:

Չեխիայի վարչապետի կարծիքով՝ դա անհրաժեշտ քայլ է, որպեսզի «Եվրոպան արագ դուրս գա ճգնաժամից»: