Հրդեհ Աքորի գյուղում․ այրվել են երեք վագոն-տնակ, ավտոտնակ և ներսում գտնվող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան

09:48 • 03.07.20

Հուլիսի 2-ին, ժամը 20։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աքորի գյուղի սկզբնամասում այրվում է բնակելի տուն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աքորի գյուղի 1-ին փողոցում գտնվող վագոն-տնակում։

Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 3-ին, ժամը 00։52-ին, մարվել՝ 03։55-ին։ Այրվել են երեք վագոն-տնակ (մոտ 40 քմ), ավտոտնակը (8 քմ) և ներսում գտնվող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան, արհեստանոցը (մոտ 4 քմ)։ Mes Հրդեհ Աքորի գյուղում․ այրվել են երեք վագոն-տնակ, ավտոտնակ և ներսում գտնվող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան