«Մենք դեռևս չենք ծրագրում բացել ցամաքային սահմանները». Գախարիա

14:48 • 03.07.20

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ երկրի կառավարությունը դեռևս չի ծրագրում բացել ցամաքային սահմանները հարևան պետությունների հետ: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:

«Ինչ վերաբերում է սահմանների բացմանը, մենք դեռևս չենք կարող հապճեպ քայլեր ձեռնարկել: Վրաստանի քաղաքացիների` երկիր մուտք գործելու համար, ինչպես նաև բեռնափոխադրումների համար սահմանները բաց են: Հսկողությունը բավականին արդյունավետ է, սակայն մենք դեռևս չենք ծրագրում բացել սահմանները»,-հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, հուլիսի 1-ին Թուրքիայում աշխատող Վրաստանի քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացրել Սարփի սահմանային անցակետում` պահանջելով բացել Թուրքիայի հետ պետական սահմանը: Ցուցարարները հայտարարել են, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Թուրքիա այցելությունների սահմանափակումները ֆինանսական ճգնաժամ են առաջացրել: Նրանք հայտարարել են, որ սահմանը չբացվելու դեպքում շարունակելու են բողոքի ակցիաները: