Իսրայելը կորոնավիրուսի նոր բռնկումներից հետո ծրագրում է վերականգնել մի շարք սահմանափակումներ

00:47 • 03.07.20

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հինգշաբթի հայտարարել է, որ երկիրը ծրագրում է վերականգնել մի շարք սահմանափակումներ վերջին օրերին կորոնավիրուսով վարակումների դեպքերի աճի պատճառով: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում տալով The Jerusalem Post-ին:

«Այս տեմպերով մենք կարող եք տասնյակ վարակումների հասնել: Մենք չենք կարող նման բան թույլ տալ»,- ասել է Նեթանյահուն:

Պարբերականի փոխանցմամբ՝ Նեթանյահուն հայտարարել է, որ վարակի նոր բռնկման դեմ պայքարը կարճաժամկետ չի լինի: Նա ընդգծել է, որ շաբաթվա սկզբին 50 տոկոսով աճել է այն դեպքերի թիվը, որոնց դեպքում մարդիկ կորոնավիրուսը տանում են ծանր վիճակում: