Թուրքիայում հրավառ նյութերի գործարանում պայթյուններ են տեղի ունեցել. կա 2 զոհ և 73 վիրավոր (տեսանյութ, լուսանկարներ)
Թուրքիայի Սաքարիա նահանգի Հենդեք շրջանի հրավառ նյութերի գործարանում հուլիսի 3-ին մի քանի պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
Գործարանի ղեկավարությունը տեղեկացրել է, որ պայթյունի պահին գործարանում գտնվել է 150-200 մարդ: Պայթյունի ձայնը լսվել է գործարանից 50 կմ հեռավորության վրա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով դեպքի վայր են ժամանել առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն և ընտանիքի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զեհրա Զյումրյութ Սելչուկը:
Դեպքի վայր են ժամանել մեծ թվով փրկարարներ և բժշկական անձնակազմ:
Պայթյունի պատճառները դեռևս անհայտ են: Առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան տեղեկացրել է, որ պայթյունների հետևանքով մահացել է 2 մարդ, վիրավորվել` 73-ը:

![]()












