Ճապոնիայում տեղատարափ անձրևների պատճառով հայտարարվել է ավելի քան 76 հազար մարդու տարհանման մասին․ անհետացել է առնվազն 13 մարդ (տեսանյութ, լուսանկարներ)
Ճապոնիայի Կագոշիմա և Կումամոտո պրեֆեկտուրաներում տեղատարափ անձրևների պատճառով հայտարարվել է 76 600 մարդու տարհանման մասին, հաղորդում է Japan Times-ը։
Հաղորդվում է նաև, որ աննախադեպ տեղատարափ անձրևների պատճառով Կյուսյու հարավային կղզում առնվազն 13 մարդ է կորել։ Ճապոնիայի մի շարք շրջաններում հայտարարվել է վտանգի 5-րդ՝ ամենաբարձր մակարդակ։
Երկրի օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է, որ տեղատարափ անձրևները կարող են հասնել ռեկորդային աստիճանի։ Նրանք բնակիչներին կոչ են անում ապահովել սեփական անվտանգությունը։
Հաղորդումներ են ստացվում գետերի վարարումների, հեղեղումների և սողանքների, ջրի տակ հայտնված տների և կամուրջների մասին:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։















