ԱՄՆ Ալաբամա նահանգի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել․ մահացել է 8-ամյա երեխա, կա ևս 3 վիրավոր (լուսանկարներ)

09:35 • 04.07.20

Հուլիսի 3-ին ԱՄՆ Ալաբամա նահանգի Հուվեր քաղաքի Riverchase Galleria առևտրի կենտրոնում տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով 8-ամյա երեխա է զոհվել, ևս 3 մարդ վարավորվել է, գրում է ABC News-ը։

Նշվում է, որ միջադեպը Riverchase Galleria առևտրի կենտրոնում տեղի է ունեցել տեղական ժամանակով 15։18-ին։

«Ցավոք, այսօր Galleria աևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով ութամյա երեխա է մահացել։ Մենք անդադար աշխատելու ենք պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկելու համար։ Հետաքննությունը շարունակվում է»,- Twitter-ում հայտնել է տեղի ոստիկանությունը։

Լրատվամիջոցների տվյալներով՝ մահացած տղան տարրական դպրոցի աշակերտ է։

Մյուս երեք վիրավորների թվում ևս մեկ անչափահաս աղջիկ կա։ Երեք տուժածների վիճակը դեռևս անհայտ է: Հուվերի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները հայտարարել են, որ դեռևս չգիտեն, թե քանի մարդ է ներգրավված եղել հրաձգությանը։ Պատճառների մասին ևս հաղորդումներ չկան։

Alabama Local News, Breaking News, Sports & WeatherRoyta was out shopping with his family at the Riverchase Galleria in Hoover. Police have now confirmed the little boy diedAuthorities continue their investigation of the shooting at Riverchase Galleria shopping mallMultiple shots were reported near the food court inside the Riverchase Galleria in Hoover Friday afternoon