Նարեկ Հարությունյանը նշանակվել է Արցախի գլխավոր դատախազի տեղակալ

11:23 • 04.07.20

Նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Նարեկ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ։

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: