Անկախության տոնի առթիվ վերջին 11 տարում առաջին անգամ հրավառություն է տեղի ունեցել Ռաշմոր լեռան գլխավերևում (լուսանկարներ, տեսանյութ)
Ուրբաթ երեկոյան շուրջ 7500 մարդ է հավաքվել Հարավային Դակոտա նահանգում գտնվող Ռաշմոր լեռան մոտ՝ դիտելու 2009 թվականից ի վեր առաջին անգամ այնտեղ տեղի ունեցած հրավառությունը՝ ԱՄՆ Անկախության տոնի առթիվ:
Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը, հավաքված ամերիկացիներն ունկնդրել են նաև նախագահ Թրամփի ելույթը, որը միջոցառմանը ներկա էր կնոջ՝ Մելանյա Թրամփի հետ միասին: Հրավառություններն այստեղ արգելված էին մոտակայքում աճող ծառերին չվնասելու համար:
Թրամփը դարձել է առաջին ամերիկացի նախագահը Ջորջ Բուշ ավագից հետո, որը Անկախության օրվա տոնակատարման համար ժամանել է Ռաշմոր: Բուշն այդ այցը կատարել էր 1991 թվականին:
«Այս հուշարձանը երբեք չի պղծվի: Ռաշմոր լեռը հավերժ կանգուն է լինելու: Այս հերոսները երբեք չեն խայտառակվի: Նրանց ժառանգությունը երբեք չի ոչնչացվի: Նրանց արժանիքները երբեք չեն մոռացվի: Ռաշմոր լեռը միշտ կլինի մեր հարգանքի տուրքը մեր նախնիներին և մեր ազատությանը», - ասել է Թրամփը ելույթ ունենալով հանդիսվոր արարողությանը:
Հայտնի ժայռում փորագրված են ԱՄՆ նախագահներ Ջորջ Վաշինգտոնի, Թոմաս Ջեֆերսոնի, Թեոդոր Ռուզվելտի և Աբրահամ Լինկոլնի դիմանկարային քանդակները: Լեռը խորհրդանշում է ամերիկացիների հայրենասիրական ոգին:













