«Մենք մոտ ենք այս համավարակից դուրս գալուն». Թրամփը հուլիսչորսյան ուղերձով դիմել է ամերիկացիներին՝ շնորհավորելով Անկախության տոնի առթիվ (տեսանյութ)

22:20 • 04.07.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է ամերիկացիներին Անկախության տոնի առթիվ և անդրադարձել երկրում տիրող կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակին:

Թրամփի ելույթի տեսանյութը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական թվիթերյան էջում: Ամերիկացի առաջնորդը շեշտել է, որ 4 ամիս առաջ, նախքան համաճարակի բռնկումը, իրենց «երկիրն ամենալավ ցուցանիշներն էր գրանցում, քան որևէ այլ երկիր պատմության մեջ»:    

«Նախքան այս սարսափելի ժանտախտը եկավ Չինաստանից, մենք գրանցում էինք ամենալավ ցուցանիշները, քան որևէ այլ երկրում երբևէ եղել է պատմության մեջ: Այժմ մենք մոտ ենք համավարակից դուրս գալուն: Ցանկանում եմ բոլորին շնորհավորել հուլիսի 4-ի առթիվ և ուրախ տոն մաղթել: Մեր երկիրն առավել հզոր է լինելու, քան երբևէ»,- ասել է Թրամփը: