Բաքվի ներկերի արտադրման գործարանում բռնկված հրդեհից 6 մարդ է տուժել
Բաքվում ներկերի արտադրման գործարանում բռնկված խոշոր հրդեհն ավելի քան 3000 ք.մ. տարածվելուց հետո հաջողվել է տեղայնացնել, պատահարի հետևանքով 6 մարդ է տուժել, հաղորդում է РИА Новости-ն:
«Այս պահին հրդեհի տարածման վտանգ արդեն չկա, հրդեհաշիջման աշխատանքներին 300 մարդ է մասնակցել, 50 միավոր տեխնիկա է ներգրավվել: Հրեհի ժամանակ տուժած 6 անձից 5-ը հրշեջ է եղել»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԻ նախարարը:
Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի մայրաքաղաքում հրդեհ է բռնկվել ներկերի արտադրման գործարանում:










