Չիկագոյում հրաձգության հետևանքով 4 մարդ է մահացել
Անհայտ անձինք կիրակի գիշեր կրակ են բացել Չիկագո քաղաքի (Իլինոյս նահանգ) կենտրոնական շրջաններից մեկում, ինչի հետևանքով 4 մարդ մահացել է, ևս 4-ը՝ վիրավորվել:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան հեռուստատեսությանը, նախնական տվյալների համաձայն՝ անհայտ մարդկանց խումբը մոտեցել է խնջույքի անցկացման վայրին և կրակ բացել: Ոստիկանության տվյալներով՝ զոհերի թվում 14-ամյա պատանի կա: Վիրավորների թվում ևս երկու անչափահասներ կան:
Դեռևս չի նշվում, թե ինչ դրդապատճառներ կարող էին ունենալ հարձակում իրականացնողները: Իրավապահները դեռևս ոչ ոքի չեն ձերբակալել:










