Lamborghini-ն պատրաստվում է ներկայացնել իր առեղծվածային մոդելը, որը «ժամանակից առաջ է անցել»
Սուպերքարեր արտադրող Lamborghini իտալական ընկերությունը խոստանում է հաջորդ շաբաթ ցուցադրել իր նորույթը, որը «ժամանակից առաջ է անցել»:
Նորույթի պրեմիերան կկայանա հուլիսի 8-ի: Ընկերությունն իր կայքում տեղեկացրել է, որ պրեմիերայի ժամանակ կցուցադրի առեղծվածային նորագույն մոդելը, սակայն որևէ տեղեկություն մեքենայի մասին չի բացահայտել:
Մեքենան հանրությանը կներկայացվի առցանց ռեժիմով: Ենթադրվում է, որ խոսքը նոր հիբրիդային մոդելի կամ ապրանքանիշի պատմության մեջ առաջին հիբրիդային մակնիշի՝ Lamborghini Sian-ի նոր տարբերակի մասին է:
Sian-ի ուժային համակարգը կազմված է 6.5 լիտր աշխատանքային ծավալով և 785 ձիաուժ հզորություն զարգացնող V12 ատմոսֆերային շարժիչից և 34 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչից:










