Հնդկաստանում կայծակի հարվածների հետևանքով մեկ օրում 23 մարդ է մահացել

13:52 • 05.07.20

Հնդկաստանի հյուսիսային Ուտտար Պրադեշ նահանգում վերջին օրվա ընթացքում կայծակի հարվածներից ամենաքիչը 23 մարդ է մահացել, ևս 29-ը վնասվածքներ են ստացել: Այս մասին տեղեկացնում է հնդկական NDTV հեռուստաալիքը` հղում տալով տեղի իշխանություններին:

Նշվում է, որ 8 մարդ կայծակի զոհ է դարձել Ալահաբադ քաղաքում, 6-ական մարդ զոհվել է Միրզապուր և Բհադոհի քաղաքներում, երկուսը` Կաուսամբիում և մեկը` Ջաունպուրում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, հունիսի 25-ին Հնդկաստանի հյուսիսում և արևելքում, մուսոնային սեզոնի վաղ շրջանում, կայծակի հարվածից ամենաքիչը 107 մարդ էր մահացել: Հունիսից սեպտեմբեր ընկած մուսոնային ժամանակահատվածում կայծակները բավականին տարածված են Հնդկաստանում: