ԱՄՆ-ում Անկախության օրվա տոնակատարությունների ժամանակ տարբեր քաղաքներում փոխհրաձգությունների հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ (լուսանկարներ)

08:40 • 06.07.20

ԱՄՆ-ում Անկախության օրվա տոնակատարությունների ժամանակ տարբեր քաղաքներում փոխհրաձգությունների հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ, գրում է Daily Mail-ը։

Ամենամեծ թվով մարդիկ՝ 17-ը, մահացել են Չիկագոյում, ևս 63-ը վիրավորվել են։ Զոհերի թվում կան երկու երեխաներ։

Նյու Յորքում հաղորդվում է առնվազն 6 զոհի և 44 վիրավորի մասին:

Մեմֆիսում, Քլիվլենդում, Հյուսիսային Կարոլինայում և մի շարք այլ քաղաքներում նույնպես փոխհրաձգություններ են տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ։

Միջադեպերին ի պատասխան՝ Թրամփը Twitter-ում գրել է, որ Չիկագոյում և Նյու Յորքում հանցագործությունների թիվը չափազանց մեծ է։

«Հրաձգությունը զգալիորեն ահագնացել է Նյու Յորքում, որտեղ մարդիկ պահանջում են, որ նահանգապետ Էնդրյու Կուոմոն և քաղաքապետ Բիլ դե Բլազիոն քայլեր ձեռնարկեն»,- ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ «դաշնային կառավարությունը պատրաստ է և կարող է օգնել, եթե իրեն խնդրեն»:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին ԱՄՆ-ն նշում էր Անկախության օրը։

Two cops were injured in the Bronx after a bullet smashed through the windshield of their SUVGunfire broke out in cities across the US during Independence Day celebrations on Saturday, leaving dozens of people injured and at least 27 dead. Police are pictured at the scene of a shooting in Chicago's Austin neighborhood where eight people were struck by gunfireSeven-year-old Natalie Wallace (pictured) was among the at least 17 people killed in shootings in Chicago on SaturdayFireworks go off near the scene of a shooting in Harlem early Sunday morning