ԱՄՆ-ում 2 ինքնաթիռ է բախվել. կա 8 զոհ, 6 անհետ կորած (լուսանկարներ)
ԱՄՆ Այդահո նահանգում գտնվող Քեր դ'Ալեն լճի երկնքնում երկու ինքնաթիռի բախման հետևանքով 8 մարդ է զոհվել, հաղորդում է CNN-ը։
Հեռուստաալիքը կիրակի երեկոյան հայտնել է, որ տեղական ժամանակով մոտ 2:20-ին տեղի ունեցած վթարի հետևանքով երկու ինքնաթիռի ուղևորներից ոչ ոք ողջ չի մնացել: Ոստիկանության տվյալներով՝ վթարի վայրից դուրս է բերվել երկու մարմին։
Ոստիկանության հաղորմամաբ՝ վեց մեծահասակ և երեխաներ համարվում են անհետ կորած․ նրանց դիերը դեռևս չեն հայտնաբերվել: Դեռևս պարզ չէ, թե ինչն է դարձել վթարի պատճառ։
Դաշնային ավիացիոն վարչության ներկայացուցիչը The Hill-ին հայտնել է, որ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի հետ համատեղ ավիավթարի պատճառները պարզելու համար հետաքննություն են սկսել։












