Նոր Զելանդիայի վարչապետը հրաժարվել է խորհուրդ տալ ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Քանյե Ուեսթին (տեսանյութ)
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը պատասխանել է լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչ խորհուրդ նա կտար հայտնի ռեփեր Քանյե Ուեսթին ԱՄՆ նախագահական ընտրություններում թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ, գրում է theguardian.com կայքը։
Արդերնը հարցը լսելուց հետո թեթևակի ժպտացել է և նշել․ «Սա ձեզ չի զարմացնի, չեմ կարող ասել, որ որևէ խորհուրդ ունեմ Քանյե Ուեսթին ԱՄՆ նախագահական ընտրություններում թեկնածությունն առաջադրելու հարցում»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ամերիկացի երգիչ, դիզայներ Քանյե Ուեսթը կրկին հայտարարել է, որ մտադիր է պայքարել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար։
«Այժմ մենք պետք է արդարացնենք Ամերիկայի հույսերը՝ վստահելով Աստծուն, միավորելով մեր պատկերացումներն ու կառուցելով բոլորիս ապագան: Ես իմ թեկնածությունն եմ առաջադրում ԱՄՆ նախագահի պաշտոնում»,- թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ուեսթը:
Գրառման մեջ թեև երգիչը չի հստակեցրել, թե նախագահական որ ընտրությունները նկատի ունի, սական վերջում #2020VISION (Տեսլական 2020-խմբ.) վերտառությամբ նշում է կատարել:
Նշենք, որ Քանյե Ուեսթին արդեն իսկ իր աջակցությունն է հայտնել նաև ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը։










