«Համերաշխության շղթա» Թբիլիսիում. մարդիկ կենդանի շղթա են կազմել՝ հաջակցություն Բելառուսում բողոքի ցույցի մասնակիցների (լուսանկար)

17:21 • 24.08.20

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում «Համերաշխության շղթա» անվամբ ակցիա է անցկացվել՝ հաջակցություն Բելառուսում այս օրերին տեղի ունեցող բողոքի ցույցի մասնակիցների․ բելառուսական սփյուռքի ներկայացուցիչներն ակցիային մասնակցել են «ազգային խորհրդանշական» սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշներով և Լիտվայի դեսպանատնից մինչև Բելառուսի դեսպանատուն կենդանի շղթա կազմել, գրում է eadaily.com կայքը։ 

«Այժմ Բելառուսում մեր քույրերն ու եղբայրները պայքարում են իրենց ազատության պաշտպանության, քաղբանտարկյալների ազատ արձակման և Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ իշխանությունից խաղաղ հեռացման համար։ Բոլորս հնարավորություն և բարոյական պարտականություն ունենք համերաշխություն հայտնելու նրանց, ովքեր ժողովրդավարություն և ազատություն են ցանկանում»,- ասվում է ակցիայի կազմակերպիչների հայտարարության մեջ։ 

Նշվում է, որ այս ակցիան «Բալթյան ուղի» ակցիայի խորհրդանշական կրկնությունն է, որի ընթացքում 1989 թվականի օգոստոսի 23-ին Բալթյան երկրների անկախության համար իրականացվող զանգվածային շարժման շրջանակում Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի ավելի քան 2 միլիոն բնակիչ Վիլնյուսից Ռիգայով դեպի Տալլին կենդանի շղթա էին կազմել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, հաջակցություն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ անցկացվող բողոքի ցույցի մասնակիցների՝ տասնյակ հազարավոր մարդիկ նախօրեին Վիլնյուսից մինչև բելառուսական սահման կենդանի շղթա էին կազմել։ 

 

Цепь солидарности» с белорусскими протестующими протянули в ...